Թրամփի նախկին փաստաբանը խոսել է Թրամփի «ռուսական կապերի» մասին

12:54   15 Օգոստոս 2020    475

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Կոենը հայտարարել է, որ իր նոր գրքում ներկայացնելու է այն մասին, թե ինչպես է Թրամփը խարդախությամբ զբաղվել 2016-ի ընտրություններում, ստանալով օգնություն Ռուսաստանից։

Նա ասել է, որ Ռուսաստանի օգնությամբ նա խաբել է ընտրությունների ժամանակ։ «Անել ամեն բան, հանուն հաղթանակի․ սա նրա բիզնես մոդելն է եւ կենսակերպը»,- գրել է Կոենը իր գրքի նախաբանում, որը արդեն հրապարակվել է համացանցում, ինչպես գրում է «Ինտերֆաքսը»։

«Որոշ առումով ես նախագահին ավելի լավ գիտեի, քան նրա ընտանիքը»,- նկատել է Կոենը, անվանելով Թրամփին խարդախ, գիշատիչ եւ ռասիստ, խուլիգան եւ ստախոս։ Հանդես գալով Կոնգրեսի առաջ անցյալ տարի, նա հայտարարել էր, որ Թրամփը տեղյակ է եղել Նյու-Յորքի Trump Tower-ում կայացած հանդիպման մասին, որին մասնակից են եղել իր քարոզարշավի թիմի մասնակիցները եւ Կրեմլի հետ կապված մի փաստաբան, իսկ հանդիպման նպատակը եղել է Հիլարի Քլինթոնի մասին վարկաբեկող տեղեկությունների ստացումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները