Փախուստ կարանտինից․ 27-ամյա տղան Բաթումիում ցատկել է չորրորդ հարկից

13:07   15 Օգոստոս 2020    272

Բաթումիի հյուրանոցներից մեկում կարանտինային գոտում գտնվող երիտասարդը ցատկել է չորրորդ հարկից և ողջ է մնացել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Բազմաթիվ մարմնական վնասվածքներով նրան Բաթումիի միջազգային հիվանդանոց են տեղափոխել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալության տվյալներով, Վրաստանի 27-ամյա քաղաքացին հինգշաբթի, օգոստոսի 13-ին, Թուրքիայից վերադարձել է Սարփի անցակետով և իր ուղեկիցների հետ միասին պարտադիր 14-օրյա կարանտինի է ուղարկվել:

Ուրբաթ օրը երիտասարդը, որը մինչ այդ պահն իրեն անպատշաճ և ագրեսիվ էր պահում, հյուրանոցի չորրորդ հարկից դեպի բակ է ցատկել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «ինքնասպանության դրդում» հոդվածով, նախաքննություն է ընթանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները