Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 50 000 նոր դեպք է արձանագրվել

15:06   15 Օգոստոս 2020    281

Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 50 644 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալներին:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 3.275.520 մարդ է վարակվել, որոնցից 106. 523-ը մահացել է, 1060-ը՝ վերջին մեկ օրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները