Պոմպեոն Բելառուսի ընտրություններն անազնիվ է անվանել

18:02   15 Օգոստոս 2020    256

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բելառուսի ընտրություններն անազնիվ է անվանե:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն այդ ընտրություններն ազատ եւ արդար չի համարում:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում եվրոպական պետությունների ղեկավարների հետ ակտիվ բանակցություններ են ընթանում՝ աջակցելու Բելառուսի ժողովրդին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել օգոստոսի 9-ին: Համաձայն ԿԸՀ վերջնական արդյունքների՝ 80,1%-ով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Սվետլանա Տիխանովսկայան, ում անվանել են Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը, հավաքել է ձայների 10,12%-ը եւ չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Գործող նախագահի վերընտրումից հետո երկրում զանգվածային բողոքի ալիք է բարձրացել, որոնք վերածվել են ոստիկանների հետ բախումների: Բելառուսի ՆԳՆ-ը հայտնել է մի քանի հազար մարդու ձերբակալության մասին, տուժել են ոստիկանության տասնյակ աշխատակիցներ եւ ցուցարարներ, 1 ցուցարար է մահացել:

Hayat.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները