Brent մակնիշի նավթի գինն ընկել է բարելի դիմաց 40 դոլարից ցածր մակարդակի

20:32   11 Սեպտեմբեր 2020    367

Սեպտեմբերի 11-ի առավոտյան նավթի գները նվազում են շուկայում պահանջարկի և հումքի առաջարկի դիսբալանսի համար ներդրողների աճող երկյուղների ֆոնին: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Երևանի ժամանակով 08:48-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինը ընկել է 0,37 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 39,91 դոլար: WTI մակնիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,27 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 37,2 դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է լուրջ ճնշում գործադրել վառելիքի պահանջարկի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները