«Ազերկոսմոս» ԲԲԸ-ի՝ արբանյակային և հեռահաղորդակցական ծառայությունների արտահանումից եկամուտները աճել են

11:26   14 Սեպտեմբեր 2020    426

Ադրբեջանի «Ազերկոսմոս» ԲԲԸ-ի արբանյակային և հեռահաղորդակցական ծառայությունների արտահանման եկամտի ծավալը՝ 2020 թ. հունվար-հուլիսին կազմել է 28,1 միլիոն դոլար, ինչը 10,2 տոկոսով ավել է՝ 2019 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է՝ Ադրբեջանի Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի «Արտահանման ակնարկ»-ում:

Կենտրոնի տվյալների համաձայն՝ ծառայությունների արտահանումից «Ազերկոսմոս»-ի եկամուտը կազմել է տիեզերական օպերատորի ընդհանուր եկամտի 90 տոկոսը:

2020 թ. հունվար-հուլիս ամիսներին ծառայություններ են մատուցվել 27 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Մալազիային և ԱՄԷ-ին:

Տվյալների համաձայն՝ 2020 թ. հուլիսին «Ազերկոսմոս» ԲԲԸ-ն 6,5 միլիոն դոլարի ծառայություններ է արտահանել 19 երկիր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ազերկոսմոս  


Վերնագիրի այլ պիտակները