ԱԳՆ. Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը վնաս է հասցնում՝ հակամարտության բանակցությունների միջոցով կարգավորմանը

11:14   14 Սեպտեմբեր 2020    427

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզում և հարակից շրջաններում՝ Հայաստանի կողմից ապօրինի վերաբնակեցման քաղաքականությունը շարունակվում է:

Լիբանանի Բեյրութ քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո՝ օկուպանտ Հայաստանը, այս երկրում տեղի ունեցած ողբերգությունը օգտագործելով իր սեփական եսասիրական նպատակների համար, սկսել է իրականացնել՝ Ադրբեջանի միջազգային մակարդակով ճանաչված տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից շրջաններում, որոնք ներկայումս գտնվում են ռազմական օկուպացիայի տակ՝ լիբանանահայերին վերաբնակեցնելու ծրագրերը:

Այս ապօրինի գործողությունը հանդիսանում է՝ օկուպանտ-Հայաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների, ներառյալ 1949 թվականի Ժնևի կոնվենցիայի և դրա լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաև բուն Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում»:

Այս մասին Hayatsk.info-ին հայտնել են Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում:

Հաղորդագրությունում նշվում է, որ ապօրինի վերաբնակեցման քաղաքականություն վարող Հայաստանի նպատակը պարզ է:

Այդպիսով, ագրեսոր երկիրը փորձում է ամրապնդել օկուպացված տարածքներում իրականացված էթնիկական զտումների արդյունքները և օկուպացիայի վրա հենվող ստատուս քվոն: «Օկուպանտ Հայաստանը, որը փորձում է արհեստականորեն ավելացնել հայերի քանակը տարածաշրջանում՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում ապօրինաբար վերաբնակեցնելով էթնիկ հայերին, ովքեր տարածաշրջանի հետ կապ չունեն, արդեն շուրջ 30 տարի է խոչընդոտում է՝ Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնի վտարված ադրբեջանցի հարկադիր վերաբնակների վերադարձը իրենց հայրենիք: Հայաստանի ղեկավարությունը, նպատակ հետապնդելով սրել լարվածությունը տարածաշրջանում և վերջերս սադրիչ գործողություններով ու հայտարարություններով, իր օկուպացիոն քաղաքականությամբ բացահայտորեն ցուցադրելով դա, հարված է հասցնում բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը արդյունավետ քայլեր ձեռնարկել` Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու համար, որը օկուպացման տակ է պահում Ադրբեջանի տարածքները է և անօրինական գործունեություններ է իրականացնում այնտեղ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները