Իրանի խորհրդարանի պատգամավորը հերքել է՝ իր երկրի կողմից Հայաստան զենք մատակարարելու մասին տեղեկատվությունը

12:29   14 Սեպտեմբեր 2020    516

«Մենք վճռականորեն հերքում ենք՝ Իրանի կողմից Հայաստան զենքի մատակարարման հետ կապված տարածված լուրերը»:

Այս մասին հայտարարել է՝ Իրանի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Հասան Ասաֆարին, հայտնում է Hayatsk.info-ն:

Նա նշել է, որ հակամարտության կողմերին զենքի մատակարարումը նպատակաուղղված է պատերազմ հրահրելուն. «Մենք դեռևս հակամարտության կողմերին չենք ուղարկել անգամ Կալաշնիկովի ինքնաձիգ: Եվ մասնավորապես, Հայաստանին զենք մատակարարելու մասին խոսք անգամ չի կարող լինել»:

Նա նշել է, որ Իրանը հանդիսանում է՝ տարածաշրջանում, Կասպից ծովի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի երկրներում խաղաղության և կայունության հաստատման կողմնակից. Իրանը հնարավոր ամեն ինչ անում է՝ տարածաշրջանի ժողովուրդների միջև միասնություն ստեղծելու համար: «Իրանը համարում է, որ եթե տարածաշրջանում պատերազմ սկսվի, դրանից կտուժեն Կասպից ծովի տարածաշրջանի բոլոր երկրները:

Ասաֆարին ընդգծել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև. «Եթե կողմերը համաձայնեն, ապա նրանց ցանկությամբ, մենք պատրաստ ենք քննարկումներ անցկացնել Թեհրանում կամ որևէ երրորդ երկրում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները