ՕՊԵԿ-ը կրկին իջեցրել է 2020թ․ նավթի պահանջարկի համաշխարհային կանխատեսումը

21:51   14 Սեպտեմբեր 2020    337

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) կրկին իջեցրել է 2020թ․ նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը եւ այժմ սպասում է օրական 9,46 միլիոն բարելով դրա կրճատմանը՝ մինչեւ նախորդ տարվա օրական 90,23 միլիոն բարել մակարդակ, ասվում է ՕՊԵԿ-ի սեպտեմբերյան զեկույցում։

Oգոստոսին ՕՊԵԿ-ը ակնկալում էր 2020թ.պահանջարկի նվազում՝ օրական 9,06 միլիոն բարելով` մինչեւ օրական 90,63 միլիոն բարել: Պահանջարկի կանխատեսումը իջեցվեց Ասիայում, հիմնականում՝ Հնդկաստանում սպառման սպասվածից թույլ վերականգնման պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ՕՊԵԿ-ը կանխատեսում է, որ 2021թ․ աշխարհում նավթի պահանջարկը կաճի օրական 6,62 միլիոն բարելով՝ հասնելով օրական 96,86 միլիոն բարելի: Օգոստոսին կարտելը ակնկալում էր, որ պահանջարկը կբարձրանա օրական 7 միլիոն բարելով՝ կազմելով օրական 97,63 միլիոն բարել: Շուկայի վրա COVID-19 համավարակի հետագա հնարավոր բացասական ազդեցությունից զատ, ՕՊԵԿ-ը 2021թ․ իր կանխատեսման մեջ հաշվի է առնում Ասիայում պահանջարկի վերականգնման դանդաղման ռիսկը:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները