Ղարաբաղի հարցով միջնորդները կոչ են անում Բաքվին և Երևանին՝ վերսկսել բանակցություններն առանց նախապայմանների

10:09   15 Սեպտեմբեր 2020    273

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ վերսկսել Ղարաբաղի հարցով բանակցություններն առանց նախապայմանների:

Նման հայտարարությամբ հանդես են եկել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), հայտնում է Hayatsk.info-ն:

«Երկուշաբթի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրեցրել Փարիզում` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Համանախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, հատուկ ուշադրություն դարձնելով՝ հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճից հետո նոր իրադարձություններին, ինչպես նաև դիտարկել և գնահատել են կողմերի անձնական և հրապարակային հաղորդագրություններ ու մտահոգությունները», - ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները նաև ողջունել են Կասպրշիկի կոնկրետ նախապատրաստությունները՝ դիտորդական գործունեության վերսկսման համար (ԼՂ հակամարտության գոտում):

«Համանախագահները հեռախոսով առանձին զրուցել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և առաջարկել են նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ` ավելի հստակեցնելու իրենց դիրքերը`առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները վերսկսելու համար», - ասված է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ-Մինսկ  


Վերնագիրի այլ պիտակները