Դեսպան. «Ադրբեջանի աջակցությունը ուժ է տալիս Թուրքիային»

11:26   15 Սեպտեմբեր 2020    482

Ադրբեջանի աջակցությունը Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի դիրքորոշմանը մեր երկրին ուժ է տալիս:

Այս մասին հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դիվանագետն ասաց, որ Թուրքիան հպարտ է Ադրբեջանի աջակցությամբ. «Սա էր մեր ակնկալիքը մեր եղբայրներից: Մենք միմյանց հետ ենք վատ օրերին, լավ օրերին: Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»:

Դեսպանը նաև նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Արևելյան Միջերկրական ծովի հարցում հիմնված է միջազգային իրավունքի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները