Բելառուսում իշխանությունից Լուկաշենկոյի հեռանալը զուտ ժամանակի հարց է

13:22   15 Սեպտեմբեր 2020    164

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան պնդում է, որ երկրի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ իշխանությունից հրաժարվելու քայլը բացառապես ժամանակի հարց է:

«Որպես ընդդիմադիր շարժմա թեկնածու ես օգոստոսի 9-ի նախագահական ընտրություներին ստացել եմ ձայների մեծամասնությունը…»,- գրում է Տիխանովսկայան: Նա նշում է, որ ընդդիմությունը մտադիր է շարունակել Բելառուսում բողոքի ակցիաները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իր խոսքով՝ «շատերն են հարցնում, թե արդյոք բավարար կլինի»: «Ես համարում եմ, որ պատասխանն է «այո»: Մենք ՝ որպես երկիր, հասել ենք կետի, որից վերադարձ չկա: Լուկաշենկոն ապագա չունի որպես այս երկրի առաջնորդ, և իշխանությունից նրա հեռանալը միայն ժամանակի հարց է»,- գրել է նա:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները