Թրամփը սպառնացել է Իրանի հարձակման դեպքում «1000 անգամ ավելի մասշտաբային» պատասխան տալ

13:43   15 Սեպտեմբեր 2020    154

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով նախօրեին ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններն այն մասին, որ Իրանն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու նպատակով մահափորձ է նախապատրաստում Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսի դեմ, Twitter-ում հայտարարել է, որ Իրանի ցանկացած հարձակման դեպքում ԱՄՆ-ի պատասխանը «1000 անգամ ավելի մասշտաբային կլինի»։

«Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ Իրանը ԱՄՆ-ի դեմ սպանություն կամ այլ հարձակում է ծրագրում՝ ի պատասխան ահաբեկիչների առաջնորդ Սոլեյմանիի սպանության։ ԱՄՆ-ի վրա ցանկացած հարձակման դեպքում Իրանը 1000 անգամ ավելի մասշտաբային պատասխան կստանա»,- գրել է Թրամփը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ էին տարածվել այն մասին, որ Իրանն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու նպատակով մահափորձ է նախապատրաստում Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսի դեմ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները