Բեյրութի կենտրոնում կառուցվող առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

14:01   15 Սեպտեմբեր 2020    193

Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի կենտրոնում կառուցվող առևտրի համալիրում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ըստ աղբյուրի՝ հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Գործակալության տվյալով՝ այն շենքը, որտեղ բռնկվել է հրդեհը, կառուցում էր իրաքյան արմատներով հայտնի բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդը (1950-2016):

Անցյալ հինգշաբթի խոշոր հրդեհ էր բռնկվել Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում գտնվող պահեստում, որտեղ օգոստոսին տեղի էր ունեցել ավերիչ պայթյուն:

Հրդեհի մարմանը մասնակցել են ռազմական ուղղաթիռներ: Ըստ Լիբանանի Կարմիր խաչի ընկերության՝ արտակարգ իրավիճակի հետևանքով ոչ ոք չէր տուժել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները