Կրեմլը Լուկաշենկոյին անվանել է Բելառուսի լեգիտիմ նախագահ

14:09   15 Սեպտեմբեր 2020    181

Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի լեգիտիմ նախագահն է, և երկրի բոլոր քաղաքացիները, անկախ նրանից՝ համաձայն են ընտրությունների արդյունքների հետ, թե՝ ոչ, Ռուսաստանի եղբայրական երկրի քաղաքացիներ են․ ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ալեքսանդր Գրիգորևիչը Բելառուսի Հանրապետության լեգիտիմ նախագահն է և նախագահ Պուտինի գործընկերն է միջպետական ​​հարաբերություններում»-ասել է Պեսկովը:

Նրա խոսքերով, Բելառուսի այն քաղաքացիները, ովքեր համաձայն են կամ համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, բոլորը Ռուսաստանի համար եղբայրական երկրի քաղաքացիներ են:

«Ինչպես ի սկզբանե ասել է նախագահ Պուտինը, մենք ուզում ենք, որ ամեն ինչ, ինչ տեղի է ունենում Բելառուսում, տեղի ունենա ոչ թե որոշ հակասահմանադրական գործընթացների տեսքով, այլ օրինական ճանապարհով»,-հավելել է Պեսկովը:

Հարցին, թե արդյո՞ք քննարկվել են Բելառուսում ցուցարարներին ցրելու ժամանակ բռնի մեթոդները, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ դա երկկողմ հարաբերությունների խնդիր չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրեմլ  


Վերնագիրի այլ պիտակները