Ալեքսեյ Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան

14:16   15 Սեպտեմբեր 2020    172

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մտադիր չէ արտագաղթել Գերմանիա։ Նա մտադիր է վերադառնալ Ռուսաստան, հենց որ առողջանա եւ շարունակել իր գործունեությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է The New York Times-ը։ «Նա մտադիր չէ արտագաղթել Գերմանիա։ Նա ցանկանում է վերադառնալ տուն՝ Ռուսաստան եւ շարունակել իր առաքելությունը»,- գրում է պարբերականը։

Նա հրաժարվել է ռուսական կողմի հետ համագործակցությունից, ինչը նշանակում է, որ ռուսական կողմի հետ գերմանական դատախազությունը համատեղ հետաքննություն չի անցկացնի, պարզելու համար Նավալնու հետ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները