ԱՄՆ-ում անտառային հրդեհներ են մոլեգնում․ Թրամփը և Բայդենը տարբեր պատճառներ են տեսնում

14:19   15 Սեպտեմբեր 2020    164

ԱՄՆ-ի արևմտյան ափին մոլեգնող անտառային հրդեհներն արդեն 36 մարդու կյանք են խլել։

Eurasia Daily գործակալության փոխանցմամբ՝ հրդեհներից հիմնականում տուժել են Վաշինգտոն, Օրեգոն և Կալիֆոռնիա նահանգները։

Կրակը գրավել է 2 մլն հեկտար տարածք։ Ծուխը հասել է նաև խոշոր քաղաքներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջիկա նախագահական ընտրություններում նրա մրցակից Ջո Բայդենը խոսում են ողբերգության տարբեր պատճառների մասին։

Թրամփը ստեղծված իրավիճակը կապում է տեղի իշխանությունների (որոնք դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են) անփութության հետ։ Թրամփը նշել է, որ իշխանությունները չեն կազմակերպում թափված տերևների հավաքը, որը շերտ առ շերտ կուտակվում է և հեշտությամբ բռնկվում։ Ըստ Թրամփի՝ նրանք չեն իրականացնում կանխարգելիչ միջոցառումներ։

Իր հերթին Ջո Բայդենը մեղադրել է Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ Սպիտակ տունն անտեսում է կլիմայական փոփոխությունների ազդեցությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները