ՌԴ-ի տարածքում «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութերի պաշարներ չկան, դրանք ոչնչացվել են․ Նարիշկին

14:40   15 Սեպտեմբեր 2020    190

Ռուսաստանի տարածքում «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութերի բոլոր պաշարները ոչնչացվել են, այսօր հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Դրանք (մարտական թունավոր նյութերը) ոչնչացվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության արձանագրությունների և կանոնակարգման համաձայն․ դա իրականացվել է սահմանված կարգով։ Ուստի, հայտարարություններն առ այն, թե Ռուսաստանի տարածքում կա մարտական թունավոր նյութերի արտադրություն կամ հին պաշարներ, իհարկե, ապատեղեկատվություն են»,- ասել է նա։

ՌԴ հետախուզության ղեկավարը նաև պնդել է, որ Նավալնիի օրգանիզմում երկրից դուրս գալու պահին թունավոր նյութեր չեն հայտնաբերել։

«Փաստն այն է, որ այն պահին, երբ Ալեքսեյ Նավալնին դուրս էր գալիս ՌԴ տարածքից, նրա օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նարիշկին  


Վերնագիրի այլ պիտակները