Տոկիոյում սկսվել է Nissan-ի նախկին գործադիր տնօրեն Գրեգ Քելիի դատավարությունը

14:47   15 Սեպտեմբեր 2020    173

Տոկիոյում սկսվել է Nissan-ի նախկին ղեկավար Գրեգ Քելիի դատավարությունը` առանց նույն գործով ամբաստանյալ, Renault-Nissan-Mitsubishi դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնի ներկայության, հայտնում է Reuters-ը:

2018-ին բանտարկվելուց հետո Ճապոնիայում գրավի դիմաց ազատ արձակված Քելին հայտարարությամբ է հանդես եկել դատարանում: Գոնը բացակայում էր, քանի որ թաքնվում է Ճապոնիայի իշխանություններից Լիբանանում:

Nissan-ի ղեկավարը հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները: Քելին ներկայացել էր դիմակով եւ նիստը լսում էր ականջակալներով. նրա համար ճապոներենից անգլերեն սինխրոն թարգմանություն էր ապահովվել:

«Պարոն Գոնն ականավոր առաջնորդ է»,- ասել է Քելին իր ելույթի ժամանակ:

Քելիի եւ Գոսնի դատավարությունը կարող է տեւել մեկ տարի: Եթե ​​64-ամյա Քելին մեղավոր ճանաչվի, նրան 10 տարվա ազատազրկում եւ 94330 դոլար տուգանք է սպառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները