Իլհամ Ալիեւն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

14:00   15 Սեպտեմբեր 2020    317

Սեպտեմբերի 15-ին ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել նրան սեպտեմբերի 15-ին Բաքուն օկուպացիայից ազատագրման 102-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս մասին, ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահ Իլհամ Ալիեւն նղել է, որ շնորհավորական նամակ է հղել Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այս նշանակալի իրադարձության կապակցությամբ: Երկրի ղեկավարը ասել է, որ սեպտեմբերի 15-ը այսօր էլ նշվում է որպես մեր նախնիների հիշատակին նվիրվածության օրինակ: Այս կապակցությամբ միջոցառումներ են անցկացվում Բաքվում և Ադրբեջանի տարբեր շրջաններում:

Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել հեռախոսազանգի համար, շնորհավորանքները փոխանցել է Նախագահ Իլհամ Ալիևին և ասել, որ այս կապակցությամբ նա նամակ է ուղարկել պետության ղեկավարին:

Թուրքիայի Հանրապետության նախագահը նշել է Նուրու փաշայի գլխավորած Կովկասի իսլամական բանակի և Ադրբեջանի ազգային բանակի դերը Բաքվի ազատագրման գործում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները