Ուսանողները կառավարության շենքի դիմաց են

15:35   15 Սեպտեմբեր 2020    362

Օրերս գրել էինք, որ ԵՊՀ ՈւԽ կողմից կազմակերպվել է ուսանողական նախաձեռնություն, որի շրջանակում ԵՊՀ Ուսանողական խորհուրդը անցկացնելով օնլայն ստորագրահավաք դիմելու է Հայաստանի կառավարություն՝ ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման պահանջով։

ԵՊՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ արդեն մոտ 4000 ուսանող ստորագրել է, միացել նախաձեռնությանը։

Քիչ առաջ ուսխորհուրդի ներկայացուցիչներն ու նախաձեռնությանը միացած ուսանողները երթով Երևանի պետական համալսարանից շարժվել են դեպքի կառավարության շենք՝ դիմում- նամակը գործադիրին փոխանցելու համար։

Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ասաց, որ արդեն կա մոտ 5000 ստորագրություն։

«Դիմում ենք կառավարությանը, քանի որ աջակցության բոլոր ծրագրերի մշակողը հենց կառավարությունն է, մենք տեսել ենք, որ այդ ծրագրերը մշակվել են հենց կառավարության նիստերում։ Կարող եմ ասել նաև, թե ինչու չենք դիմել, ասենք, հենց համալսարանին, այլ դիմել ենք կառավարությանը։ Այդպես ենք արել, քանի որ համալսարանի ֆինանսական ռեսուրսները այնքան չեն ներում , որ կարողանան այսքան ուսանողի ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրել, իսկ կառավարության ու համալսարանի ֆինանսական միջոցները բնականաբար անհամեմատելի են»,- ասաց Ափոյանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները