Ինչ մարզաձևեր են ընդգրկվելու Եվրոպական երրորդ խաղերի ծրագրում

15:49   15 Սեպտեմբեր 2020    191

Հռոմում տեղի է ունեցել եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեների, Լեհաստանի սպորտի նախարարության և Եվրոպայի երրորդ խաղերի կազմկոմիտեի ղեկավարների հանդիպումը։

Եվրոպական 3-րդ խաղերը պետք է անցկացվեն 2023 թվականին՝ Կրակովում: Ցանկում ընդգրկված են նետաձգություն, գեղալող, բադմինթոն, բասկետբոլ 3 × 3, լողափնյա հանդբոլ, բրեյք-դանս, կանոե, հեծանվային սպորտ, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, ժամանակակից հնգամարտ, թիավարություն, ռեգբի, լեռնային կրոս, հրաձգություն, ժայռամագլցում, սեղանի թենիս, տրիաթլոն, վոլեյբոլ, ըմբշամարտ և ծանրամարտ մարզաձևերը:

Մրցաշարի վերջնական ծրագիրը կհաստատվի եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաների հետ կայանալիք բանակցությունների արդյունքում: Ակնկալվում է, որ մի խումբ մարզաձևերում հաղթողները և մրցանակակիրները կդառնան նաև Եվրոպայի մեդալակիրներ: Բացի դրանից, կխաղարկվեն նաև Փարիզում 2024 թ. անցկացվելիք օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները