Թրամփը որոշել է Ամերիկան «մեծ» դարձնել ՄիԳ-29-ի եւ ԱԿ-74-ի օգնությամբ

16:09   15 Սեպտեմբեր 2020    200

Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբն իր գովազդային արշավում, որը նվիրված է ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններին, օգտագործել է ռուսական ինքնաթիռների եւ ինքնաձիգների պատկերներով լուսանկարներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել է Politico թերթը:

«Զորակցիր մեր զորքերին» կոչով պլակատի վրա պատկերված են զենքով զինվորականների մի քանի ստվերապատկերներ, որոնց ֆոնին թռչում են երեք կործանիչներ:

Թերթի կողմից կազմակերպված հարցմանը մասնակցած փորձագետները եկել են այն եզրակացության, որ նկարում պատկերված է ռուսական արտադրության ՄիԳ-29, իսկ զինծառայողներից մեկի ձեռքին ԱԿ-74 ինքնաձիգ է:

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 3-ին. պետության գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր թեկնածությունն է առաջադրել երկրորդ ժամկետի համար եւ այդ պաշտոնի համար պայքարելու է դեմոկրատներից թեկնածու Ջո Բայդենի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները