Վրաստանի ՀՕՊ-ը պատրաստ է «ջախջախել» Ռուսաստանի ՕՏՈՒ-ն. Forbes

17:25   15 Սեպտեմբեր 2020    220

Վրաստանը մտադիր է կատարելագործել իր հակաօդային պաշտպանության համակարգերը (ՀՕՊ). սեպտեմբերի 11-ին Թբիլիսին անհրաժեշտ համաձայնագիր է ստորագրել իսրայելական «Ռաֆայել» ընկերության հետ, հաղորդում է Forbes-ը:

Ամսագրի համաձայն, վրացական նոր ՀՕՊ համակարգերը ռազմական բախման դեպքում կկարողանան «ջախջախել» ռուսական ավիացիան:

Փորձագետ Դեյվիդ Էքսը նշում է, որ Վրաստանի և Հարավային Օսիայի միջև պատերազմի սկզբին, 2008թ.-ի օգոստոսին, վրացական պետությունն ուներ խորհրդային C-125M և «Բուկ-M1» միջին հեռահարության, «Օսա-AK» կարճ հեռահարության զենիթահրթիռային համակարգեր և «Ստրելա» ՏԶՀՀ, որոնք, հեղինակի կարծիքով, ջախջախել են ռուսական ինքնաթիռները:

Այնուամենայնիվ, 5-օրյա հակամարտության ավարտին ռուսական զորքերը «ոչնչացրին վրացական բոլոր խոշոր ռադիոտեղորոշիչ համակարգերը, գրեթե բոլոր «Բուկերը» և մի քանի զենիթային զենքեր»:

Ի վերջո, Վրաստանի իշխանությունները որոշեցին վերականգնել իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը, համալիրներ գնեցին Իսրայելից և Ֆրանսիայից: Նաև Ուկրաինան Վրաստանին վաճառեց մեծ հեռահարության ռադիոտեղորոշիչ համակարգ, իսկ ԱՄՆ-ն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացրեց:

Ըստ Էքսի, եթե Թբիլիսին և Մոսկվան առճակատման գնան, ապա թե՛ ռուսական զորքերը, թե՛ Վրաստանի ՀՕՊ-ն ավելի բարձր մարտական պատրաստվածություն կունենան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները