Բորելը սխալմամբ Լուկաշենկոյին անվանել է «Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ»

16:28   15 Սեպտեմբեր 2020    217

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին սխալմամբ անվանել է «Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք Բելառուսի ընտրությունները համարում ենք կեղծված, ուստի՝ Լուկաշենկոյին համարում ենք Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ», - ասել է Եվրախորհրդարանի նստաշրջանում Բորելը:

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահի ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են զանգվածային բողոքներ արդյունքների կեղծման դեմ:

Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են, որ չեն ճանաչում պաշտոնական արդյունքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորել  


Վերնագիրի այլ պիտակները