Լիբիայի ԱՀԿ-ի ղեկավարը մտադիր է հայտարարել իր պաշտոնաթողության մասին. Bloomberg

16:55   15 Սեպտեմբեր 2020    211

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջին մտադիր Է հայտարարել իր պաշտոնաթողության մասին, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված պաշտոնյաների:

Հաղորդվում Է, որ Սարաջին իր պաշտոնաթողության մասին պլանները քննարկել Է լիբիացի եւ միջազգային գործընկերների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալության մի շարք աղբյուրների տվյալներով, նա իր որոշման մասին կհայտարարի մինչեւ շաբաթվա վերջը:

Գործակալությունը նշում Է, որ Սարաջին կշարունակի կատարել իր պարտականությունները մինչեւ Ժնեւի բանակցությունները, որոնք տեղի են ունենալու հաջորդ ամսին: Ֆայեզ Սարաջին ԱՀԿ-ի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում Է 2016 թվականի մարտի 31-ից:

Լիբիայում շարունակվում Է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը ղեկավարում Է Տրիպոլին եւ երկրի արեւմուտքի տարածքները, եւ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջեւ, որը համագործակցում Է արեւելքում նիստեր գումարող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում են Թուրքիան եւ Քատարը, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Bloomberg  


Վերնագիրի այլ պիտակները