Անգելա Մերկելը քննադատել է միգրանտների հարցով Ավստրիայի կանցլերի դիրքորոշումը

17:19   15 Սեպտեմբեր 2020    245

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խիստ քննադատության է ենթարկել իր ավստրիացի գործընկեր Սեբաստյան Կուրցի, ով հանդես է գալիս հունական Մորիա ճամբարի փախստականներին ընդունելու դեմ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Bild-ը։

Ավելի վաղ, Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը հայտարարել է, որ ԵՄ տասը երկրներ կընդունեն Մորիայում գտնվող անչափահաս միգրանտներին՝ առանց ուղեկցողների։ Ֆրանսիան եւ Գերմանիան պատրաստ են ընդունել 100-150 մարդ։ Կուրցն էլ իր հերթին հայտարարել է, որ չի ընդունելու փախստականների հրդեհված ճամբարից եւ եթե հիմա վճռականություն հանդես չբերեն, ապա 2015 թվականի միգրացիոն ճգնաժամը կկրկնվի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները