Մևլութ Չավուշօղլուն գրառում է արել Բաքվի ազատագրման 102-ամյակի առթիվ

16:16   15 Սեպտեմբեր 2020    338

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր էջում գրառում է արել Բաքվի ազատագրման 102-ամյակի առթիվ:

Այս մասին տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով նախարարության կայքին:

«102 տարի սրանից առաջ Նուրի Փաշայի գլխավորած Կովկասի իսլամական բանակը զավթիչներից ազատագրեց Բաքուն: Հարգում ենք նահատակների հիշատակը: Նույն ոգով ու հավատով՝ այսօր էլ մենք ուս ուսի տված կանգնած ենք թանկագին Ադրբեջանի հետ: Կեցցե Հրո երկիրը», - գրել է Չավուշօղլուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները