Թերրի Բրանստեդը լքում է պաշտոնը մասամբ այն պատճառով, որ Թրամփը խնդրել էր օգնել նախընտրական քարոզարշավի ընթացքում

17:45   15 Սեպտեմբեր 2020    209

Չինաստանում ԱՄՆ դեսպան Թերրի Բրանստեդը լքում է պաշտոնը մասամբ այն պատճառով, որ Թրամփը խնդրել էր օգնել նախընտրական քարոզարշավի ընթացքում, գրում է CNN-ը՝ հղում անելով մի շարք աղբյուրների:

Աղբյուրների հաղորդմամբ՝ Բրանստեդի հրաժարականը սպասել էր: Ընդ որում, մի քանի շաբաթ առաջ նա մտադրություն է հայտնել մնալ Պեկինում մինչեւ ԱՄՆ ընտրությունների ավարտը:

Այդ իրավիճակը փոխել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով խնդրել է նրան վերադառնալ ԱՄՆ եւ զբաղվել իր նախընտրական քարոզչությամբ:

«Ահա թե ինչու է նա լքում դեսպանի պաշտոնը»,-հայտնում են հեռուստաալիքի աղբյուրները:

Հեռուստաալիքը նշում է, որ 1980-ականներին Բրանստեդը ընկերություն էր անում ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինի հետ, սակայն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները վատթարացան:

Ավելի վաղ Պոմպեոն գրառում է կատարել Թվիթթերում, որում առաջարկել է ՉԺՀ-ում ԱՄՆ դեսպանի հրաժարականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները