Արգենտինայում կորոնավիրուսով վարակման թիվը գերազանցել է 565 հազարը. RT

18:06   15 Սեպտեմբեր 2020    245

Արգենտինայում կորոնավիրուսով վարակման թիվը վերջին 24 ժամում աճել է 9 909-ով և կազմել 565 446:

Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով առողջապահության նախարարությանը:

Հաղորդվում է, որ Արգենտինայում վիրուսի հետևանքով մահացածների թիվը 11 667 է: Այս ցուցանիշները ներկայացրել է երկրի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համավարակի սկզբից ի վեր երկրում ապաքինվել է 428 հազար մարդ:

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 28,6 միլիոնը․ վերջին 24 ժամվա ընթացքում վարակման դեպքերի թիվն ավելացել է գրեթե 308 000-ով, ինչը համավարակի սկզբից գրանցված օրական ամենաբարձր ցուցանիշն է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կիրակի հրապարակված տվյալների համաձայն՝ մահվան ելքով դեպքերի թիվը նախօրեին ավելացել է 5,6 հազարով և ընդհանուր գերազանցել է 917 հազարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա  


Վերնագիրի այլ պիտակները