Թրամփը համարում է, որ գլոբալ տաքացումը ինքնուրույն կնահանջի

18:34   15 Սեպտեմբեր 2020    244

Գլոբալ տաքացումը կնահանջի ինքնուրույն:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ նման վստահություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Կսկսի ցրտել: Ուղղակի հետևեք: Չեմ մտածում, որ գիտությունն իրականում գիտի»,- ասել է Թրամփը երկուշաբթի Կալիֆոռնիա նահանգի ղեկավարների հետ հանդիպմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ նախագահի խոսքերը տարածել է Սպիտակ տան լրատվության բաժինը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Նահանգի հրշեջ ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին հանգստյան օրերին նահանգում մոլեգնել է 29 խոշոր հրդեհ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում կրակը ոչնչացրել է 4 հազար շինություն և այրել 1.2 միլիոն հա: Հրդեհների բռնկումը պատճառաբանում են կլիմայական փոփոխություններով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները