Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը

19:41   15 Սեպտեմբեր 2020    202

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով ևս 13 պացիենտ է մահացել:

Այս մասին հայտնում է կորոնավիրուսի հսկողության և մոնիթորինգի օպերատիվ շտաբը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մոսկվայում մահացել է 13 պացիենտ, բոլորի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, և կորոնավիրուսի ախտորոշիչ թեստի դրական պատասխան է ստացվել»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ նշվում է հաղորդագրության մեջ:

Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 5006: Նախօրեին հաղորդվում էր մահվան 11 դեպքի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները