ԱՄՆ-ն հայտարարել է Չինաստանի Սինցզյան-Ույղուր շրջանից մի շարք ապրանքների ներկրման արգելք սահմանելու մասին

20:16   15 Սեպտեմբեր 2020    226

ԱՄՆ իշխանությունները կարգելափակեն մի շարք ապրանքների ներկրումը Չինաստանի Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանից՝ պայմանավորված այնտեղ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներով:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հետևում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայտարարությունից:

Խոսքն այն արտադրանքի մասին է, որն արտադրվում է ինքնավար շրջանում գործող մի քանի կազմակերպությունների կողմից, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, իրենց աշխատանքում հարկադիր աշխատանք են կիրառում: Արգելքը մասնավորապես կտարածվի հագուստի, բամբակե իրերի և համակարգիչների բաղադրամասերի վրա, որոնք արտադրվում են տեղի ընկերությունների կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես ասվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ, այդ միջոցառումներն ուղղված են անօրինական և անմարդկային հարկադիր աշխատանքի դեմ պայքարին, որը ստրկության ժամանակակից տարբերակն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները