Հնդկաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 80 000-ը

20:59   15 Սեպտեմբեր 2020    236

Հնդկաստանում, որը երրորդն է ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշով, հիվանդությունից մահացածների թիվը հասել է 80 026-ը:

Ինչպես վկայում են worldometers.info կայքի տվյալները, նախօրեին արձանագրվել է մահվան 1140 դեպք, այսօրվա տվյալը դեռևս 272 է: Բացի այդ, նախօրեին արձանագրվել է վարակման 93 215 դեպք, ինչը մեկօրյա ռեկորդային ցուցանիշ է ասիական երկրի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի քան 1,3 մլրդ բնակչություն ունեցող Հնդկաստանը «Քովիդ-19»-ի հետևանքով մահացության ցուցանիշով զիջում է միայն ԱՄՆ-ին և Բրազիլիային, իսկ վարակման ցուցանիշով՝ միայն ԱՄՆ-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները