Ադրբեջանի և Իրանի նախագահները կանցկացնեն տեսակոնֆերանս

16:06   15 Սեպտեմբեր 2020    228

«Ադրբեջանի եւ Իրանի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա ընդլայնված կազմով տեսակոնֆերանս»:

Այս մասին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին, հղում անելով ԱՊԱ-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք ունենք տնտեսական համագործակցության մեծ ներուժ, և ես վստահ եմ, որ կարող ենք այս ներուժն էլ ավելի լավ օգտագործել: Մենք ունենք տնտեսական համագործակցության շուրջ 30 նախագիծ, որոնցից 14 նախագիծ, ցանկանում ենք իրականացնել այս տարի: Այս նախագծերը վերաբերում են տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության և բժշկության ոլորտներին:

Այս նախագծերի իրագործմամբ երկու երկրների տնտեսություններն էլ ավելի կմոտենան: Առևտրային համաձայնագրի հետ կապված երկու երկրների միջև քննարկումներ են տեղի ունեցել: Երեկ բանակցություններ են վարվել նաեւ երկու երկրների պաշտոնատար անձանց հետ ծովային տրանսպորտի ոլորտում: Եվ նախորդ շաբաթ քննարկումներ անցկացվեցին էներգետիկայի նախարարների կողմից: Հանդիպումներն ուղղված են երկու երկրների նախագահների մասնակցությամբ ընդլայնված խորհրդաժողովի նախապատրաստմանը», - ասաց դեսպանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները