Ռուսական օդատիեզերական ուժերը ամերիկյան ռմբակոծիչ են ուղեկցել Բերինգի ծովի մոտ

17:58   15 Սեպտեմբեր 2020    209

ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ ռուսական կործանիչներն ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչին ուղեկցել են Բերինգի և Օխոտսկի ծովերի վրայով:

Նշվում է, որ Ռուսաստանի օդային տարածքի կառավարման սարքերը հայտնաբերել են պետական սահմանին մոտեցող օբյեկտ:

«Ռուսական կործանիչների անձնակազմերը նույնականացրել են օդային թիրախը՝ որպես ԱՄՆ ՌՕՈւ B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչ: Արտասահմանյան ինքնաթիռներն ուղեկցելուց հետո ռուսական կործանիչները անվտանգ վերադարձել են հայրենի հենակետ», - ասված է նախարարության հայտարարության մեջ:

Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմածովային ավիացիայի «ՄիԳ -31» կործանիչներն ու «Սու -35»-երն են բարձրացել որսման:

Նախօրեին հաղորդվել է Սև ծովի վրայով երեք ամերիկյան ռմբակոծիչների հետապնդման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները