Աղքատության համաշխարհային մակարդակն աճում է

20:00   15 Սեպտեմբեր 2020    213

Տասնամյակներ շարունակ մարդիկ ողջ աշխարհում ավելի հարուստ և ավելի առողջ էին դառնում, սակայն 2020 թվականի վարակիչ հիվանդության համաշխարհային բռնկումը մեծապես ազդել է ինչպես մարդկանց դրամապանակի, այնպես էլ հավաքական առողջության վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նման վերլուծություն է ներկայացրել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը՝ նշելով, որ կորոնավիրուսի համավարակն էլ ավելի է խորացնում հարուստների և աղքատների միջև առկա անդունդը:

«Այս տարին տարբեր է, եզակի: «Քովիդ-19»-ի համավարակը ոչ միայն կանգնեցրել է առաջընթացը, այլև այն հետ է մղել»,- ասել է գործարարը «Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամի» 2020-ի զեկույցի շրջանակներում, որը 2017 թվականից ի վեր ներկայացնում է ողջ աշխարհում ամենամյա զարգացման ընթացքն աղքատության, առողջության և բարեկեցության ոլորտներում:

Նրա խոսքով՝ այս տարի տեղի ունեցած փոփոխություններն աննախադեպ են վերջին 20 տարվա պատմության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները