ԱՄՆ-ը նոր նախազգուշացումներ է հրապարակել Չինաստան եւ Հոնկոնգ ուղեւորությունների վերաբերյալ

20:24   15 Սեպտեմբեր 2020    361

Երեքշաբթի ԱՄՆ-ն Չինաստան եւ Հոնկոնգ ուղեւորությունների վերաբերյալ նոր նախազգուշացումներ հրապարակել` պատճառաբանելով «կամայական ձերբակալման» եւ «տեղական օրենքների կամայական կիրառման» ռիսկը:

Նոր ուղեցույցը նախազգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Չինաստանը «կամայական կալանքներ եւ ճանապարհորդությունների արգելքներ» է կիրառում` քննիչների հետ համագործակցել ստիպելու, ընտանիքի անդամների վրա արտերկրից Չինաստան վերադառնալու համար ճնշում գործադրելու, քաղաքացիական վեճերի վրա ազդելու եւ «օտարերկրյա կառավարությունների վրա ազդեցության լծակներ ստանալու» համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԱՄՆ քաղաքացիները, ովքեր ճանապարհորդում կամ բնակվում են Չինաստանում կամ Հոնկոնգում, կարող են կալանավորվել` առանց ԱՄՆ հյուպատոսական ծառայություններից օգտվելու կամ իրենց մեղսագրվող հանցագործության մասին տեղեկություն ստանալու: ԱՄՆ քաղաքացիները կարող են երկարատեւ հարցաքննության եւ կալանքի ենթարկվել` առանց օրենքի համապատասխան ընթացակարգի»,- նշվում է նոր ուղեցույցում:

Նախազգուշացման մեջ նաեւ նշվում է, որ Հոնկոնգում գտնվելու ժամանակ ԱՄՆ քաղաքացիները նախազգուշացվում է ճանաչել իրենց շրջապատը եւ խուսափել ցույցերից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները