ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռուզվելտ» էսկադրային ականակիրն ուղևորվում է Սև ծով

20:32   15 Սեպտեմբեր 2020    218

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռուզվելտ» էսկադրային ականակիրն ուղևորվում է Սև ծով՝ ՆԱՏՕ-ի գծով գործընկերների և դաշնակիցների հետ «ծովում անվտանգության ապահովման գործողություններ անցկացնելու համար»:

«2020 թվականի սեպտեմբերի տասնհինգին «Առլի Բերք» տեսակի կառավարվող հրթիռային զենքով էսկադրային ականակիրն սկսել է հյուսիսային ուղղությամբ Սև ծով անցումը՝ տարածաշրջանի գործընկերների և ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ համատեղ ծովում անվտանգության ապահովման գործողություններ անցկացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ սա 2020 թվականի սկզբից ի վեր վեցերորդ անգամն է լինելու, երբ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը մտնում է Սև ծով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները