Թրամփի շտաբը գովազդներում օգտագործել է ռուսական կործանիչներ

20:37   15 Սեպտեմբեր 2020    209

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբն իրենց գովազդներում օգտագործել է ռուսական զենքի պատկերներ:

Խոսքը «Աջակցեք մեր զորքերին» գովազդային պաստառի մասին է: Պաստառում պատկերված են զինվորների ուրվանկարներ, որոնց գլխավերևում թռչող ինքնաթիռներ են: Ամերիկացի և ռուս փորձագետները ճանաչել են ՄիԳ -27 կործանիչը, ինչպես նաև նկատել են, որ զինվորականներից մեկը «Կալաշնիկով» ինքնաձիգ է պահում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշում է Politico-ն, օգտագործված լուսանկարը վերցվել է համացանցում անվճար լուսանկարչական բանկից: Գովազդը ցուցադրվել է սեպտեմբերի 8-ից 12-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները