Լուկաշենկոն՝ որպես այս երկրի ղեկավար, ապագա չունի. Տիխանովսկայան սյունակ է գրել The Washington Post-ի համար

20:47   15 Սեպտեմբեր 2020    227

Սվետլանա Տիխանովսկայան The Washington Post-ի համար սյուն է գրել, որում նա «ժամանակի հարց» է համարել Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նախագահի պաշտոնից հեռանալը:

«Մենք՝ որպես ազգ, անցել ենք անվերադարձի կետը: Լուկաշենկոն ապագա չունի որպես այս երկրի ղեկավար, և ժամանակի հարց է նրա՝ իշխանությունից հեռանալը», – ասվում է Տիխանովսկայայի հոդվածում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա համոզմունք է հայտնել, որ բելառուսները կշարունակեն զանգվածային ցույցերն ու գործադուլները:

«Ամեն շաբաթ կիրակնօրյա երթերը հարյուր հազարավոր մարդկանց կողմից դարձել են նորմ: Պետական քարոզչությունը պնդում է, որ դրանք նվազում են, բայց Բելառուսում յուրաքանչյուր ոք իր աչքով տեսնում է, որ երթերն ամեն շաբաթ ավելի են մեծանում: Դրանք կշարունակվեն», – գրել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները