Գիտնականները նշել են, թե կորոնավիրուսի դեմ կիրառվող որ դեղամիջոցներն են վտանգավոր սրտի համար

20:43   15 Սեպտեմբեր 2020    219

Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան գիտական վերլուծություն է հրապարակել Circulation ամսագրում, որում կոչ է անում բժիշկներին զգուշորեն նշանակել այն դեղամիջոցները, որոնք որպես կողմնակի ազդեցություն առիթմիա են առաջացնում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ դեղամիջոցների ցանկում տեղ է գտել նաև կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղորայքը: «Հաճախ օգտագործվող դեղամիջոցներից շատերը կարող են սրտի կծկումների անկանոն հաճախականություն առաջացնել: Թեև վտանգը մեծ չէ, բուժաշխատողները պետք է հաշվի առնեն, որ իրենց հիվանդի մոտ առիթմիան կարող է խորանալ կամ ձևավորվել դեղամիջոցների պատճառով»,- ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ:

Առիթմիայի ժամանակ, սիրտը կարող է չափազանց արագ խփել (տախիկարդիա), չափազանց դանդաղ (բրադիկարդիա) կամ անկանոն հաճախականությամբ:

Հոդվածում դիտարկվում են այն դեղամիջոցները, որոնք կարող են առաջացնել կամ սրել առիթմիան որպես կողմնակի ազդեցություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները