Բելառուսում հայտնել են՝ երբ են սկսելու կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը

20:52   15 Սեպտեմբեր 2020    226

Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչը հայտնել է երկրում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ առաջիկա պատվաստման ժամկետների մասին:

Բելառուս նախարարը հիշեցրել է, որ քաղաքացիներին պատվաստելու են Ռուսաստանում ստեղծված դեղամիջոցով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեջբերելով նախարարի խոսքը՝ հեռուստաալիքը հայտնել է, որ պատվաստման գործընթացը Բելառուսում կմեկնարկի «տառացիորեն մեկ ամսից»:

Բելառուսում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 74 552 մարդ, մահացել՝ 761-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները