Անգլիայում փոկը «միացել է» թիավարման դասընթացին և բարձրացել սովորող կանանցից մեկի թիատախտակին

21:31   15 Սեպտեմբեր 2020    208

Անգլիական Լինկոլնշիր կոմսության տարածքում տեսագրել են, թե ինչպես է փոկը մոտեցել թիատախտակով թիավարող կնոջն ու միացել նրա ուղևորությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ծովային կենդանին միացել է թիավարման դասընթացի մասնակցող խմբին և բարձրացել թիատախտակներից մեկի վրա:

Ուսուցիչ Փիլ Մեյը տեսագրել է ուշագրավ պահն ու նշել, որ նման բան առաջին անգամ է տեսնում, թեև երկար տարիներ հենց նույն գետում է դասընթացներ անցկացրել:

Վերջինս նկատել է, որ փոկի թաթին ինչ-որ նշան կար ամրացված, որի վրա թվեր էին գրված: Այժմ նրանք փորձում են պարզել, թե որտեղից է փոկը եկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները