Apple-ը ներկայացնում է 2020 թվականի նորույթները․ ուղիղ

21:33   15 Սեպտեմբեր 2020    210

Այս տարի Apple Watch-ը համալրվել է ևս մեկ գործառույթով և տեխնոլոգիական նորարարությամբ:

Վեցերորդ սերնդի Apple Watch-ն օգտագործում է կարմիր և ինֆրակարմիր լույս, որի օգնությամբ հատուկ ալգորիթմի շնորհիվ գաջեթը կարողանում է ցույց տալ արյան մեջ թթվածնի պարունակության մակարդակը: Դրա համար Apple Watch Series 6-ին 15 վայրկյան է անհրաժեշտ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նորույթը ներկայանալու է երկու գույնով՝ կապույտ և կարմիր: Գաջեթի հնարավորությունները թույլ են տալիս օգտատիրոջն էկրանին պատկերել իր իսկ տեսքով ավատարը:

Apple Watch Series 6-ը համալրվել է S6 նորագույն պրոցեսորով, որը նախորդից 20 տոկոսով ավելի արագ է աշխատում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները