Եվրոպական տիեզերական գործակալությունը 129 միլիոն եվրոյի գործարք է կնքել՝ Երկիրը աստղակերպից պաշտպանելու համար

21:48   15 Սեպտեմբեր 2020    228

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) 129 միլիոն եվրոյի գործարք է կնքել՝ ՆԱՍԱ-ի հետ Երկիրը աստղակերպերից պաշտպանելու համատեղ նախագծի համար տիեզերանավ կառուցելու նպատակով:

ՆԱՍԱ-ն 2021-ի հունիսին պետք է տիեզերանավ արձակի՝ «Դիմորֆոս» աստղակերպի հետ բախվելու համար, որպեսզի տեսնի` հնարավո՞ր է արդյոք Երկրին սպառնացող օբյեկտները ավելի անվտանգ ուղու վրա դնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուհետեւ ESA-ն 2024-ի հոկտեմբերին կգործարկի իր տիեզերանավը, որի անունը «Հերա» է՝ ամուսնության հույն աստվածուհու անունով, որպեսզի քարտեզագրի ստացված հարվածային խառնարանը եւ չափի աստղակերպի զանգվածը, որը այդ տարածք է հասնելու 2026-ի վերջին:

Առաքելությունը հիշեցնում է 1998 թվականի «Արմագեդոն» ֆիլմը, որում դերասան Բրյուս Ուիլիսը Երկրի փրկության համար աստերոիդ ոչնչացնող թիմի անդամ է:

«Դիմորֆոսի» տրամագիծը 160 մետր է, ինչը մոտավորապես հավասար է Եգիպտոսում Գիզայի Մեծ բուրգի լայնությանը: Այն այնքան մեծ է, որ կարող է ոչնչացնել մի ամբողջ քաղաք, եթե բախվի Երկրին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները