Թրամփ. Եվս մոտ հինգ երկիր Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կկնքեն

21:42   15 Սեպտեմբեր 2020    246

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, բացի ԱՄԷ-ից ու Բահրեյնից, եւս հինգ երկրներ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կկնքեն: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը՝ նախքան ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի ստորագրման եւ Բահրեյնի հետ խաղաղության հռչակման արարողությունը:

Թրամփը, որը վարելու է ստորագրման արարողությունը, եւ որի վարչակազմը միջնորդ է հանդիսացել կողմերի միջեւ համաձայնագրերի կնքման համար, կանխատեսել է, որ պաղեստինցիները, ի վերջո, կմիանան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, կամ նրանք «անուշադրության կմատնվեն»: «Պաղեստինցիները անպայման կմիանան ճիշտ ժամանակին»,- ասել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահը խուսափել է բռնակցման հարցից՝ ասելով, որ «մենք հիմա այդ մասին չենք խոսում, ամեն ինչ լավ է ընթանում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները