Հնդկաստանի պաշտպանության նախարարը Չինաստանին մեղադրել է սահմանային պայմանավորվածությունները խախտելու մեջ

22:16   15 Սեպտեմբեր 2020    219

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Չինաստանին մեղադրել է սահմանային պայմանավորվածությունների խախտման եւ Լադաքհի վիճահարույց լեռնային սահմանի երկայնքով զորքերի տեղակայման ընդլայնման մեջ:

Սինգհը խորհրդարանին հայտնել է, որ Հնդկաստանը դիվանագիտական ​​խողովակներով տեղեկացրել է Չինաստանին, որ «ստատուս քվոն միակողմանի փոխելու փորձերը երկկողմ համաձայնագրերի խախտում են»: Նա նաեւ ասել է, որ Հնդկաստանը հակատեղակայում է իրականացրել սահմանի երկայնքով, եւ դրա զորքերը կանխել են «չինական ներխուժման փորձերը»: «Մենք պետք է վստահ լինենք, որ մեր ռազմական ուժերը հաջողությամբ կհաղթահարեն իրավիճակը»,- ասել է Սինգհը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները