Գերմանիայում խոստանում են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կամավոր կլինի

09:11   16 Սեպտեմբեր 2020    163

Գերմանիայի դաշնային կառավարության նախարարները հավաստիացնում են, որ կորոնավիրուսի պատվաստանյութերի հայտնվելուց հետո պատվաստումը կամավոր կլինի:

Ինչպես գրում է DPA պարբերականը, այս մասին ասել են Առողջապահության դաշնային նախարար Յենս Շպահն ու ԿԳ նախարար Անյա Կառլիշեկը:

Անյա Կառլիշեկը նկատել է, որ ապագա պատվաստանյութը կսկսվի օգտագործվել միայն դրա անվտանգության հաստատումից հետո, իսկ Գերմանիան և ԵՄ-ն, ընդհանուր առմամբ, կառաջնորդվեն այս սկզբունքով: Ակնկալվում է, որ պատվաստանյութը կհայտնվի մոտավորապես 2021 թվականի կեսերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Յենս Շպահն ասել է, որ պատվաստանյութի օգտագործման վերաբերյալ որոշումներ կայացնելուց առաջ այն կստուգվի հազարավոր կամավորների վրա, ինչը փորձարկման երրորդ փուլն է համարվում:

Նախարարները նշել են, որ Գերմանիայում պատվաստումը կլինի «լիովին կամավոր», հաշվի առնելով այն փաստը, որ «դավադրության տեսությունների» կողմնակիցները ակտիվորեն տարածում են պարտադիր պատվաստումների թեզը:

«Մենք համոզված ենք, որ կամավոր մոտեցմամբ կկարողանանք հասնել բնակչության պատվաստման բավարար մակարդակի», – նշել է Յենս Շպահնը: Ըստ նրա, դրա համար բավական է պատվաստել բնակչության 55-65%-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները