Վրաստանում զբոսաշրջային սեզոնը ձախողվել է

09:36   16 Սեպտեմբեր 2020    163

Մասնավոր հյուրանոցների սեփականատերերը բողոքի ցույց են կազմակերպել առողջարանային Քոբուլեթի (Աջարիա) քաղաքում ՝ կառավարությունից օգնություն պահանջելով, հայտնում է Աջարական հեռուստատեսությունը:

Ցուցարարները նախ բողոքի երթ են կազմակերպել քաղաքի կենտրոնական պողոտայով, ապա հավաքվել են «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության գրասենյակի մոտ և փակել ճանապարհը: Տեղում ոստիկանական ուժեր են մոբիլիզացվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ցուցարարների հիմնական պահանջը բանկային պարտքերի մեկ տարով հետաձգումն է, ինչպես նաև տոկոսների լրիվ սուբսիդավորումը պետության հաշվին: Հյուրանոցների սեփականատերերը նշում են, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջային սեզոնը խաթարվել է, և իրենք չեն կարողանա վճարել բանկերին:

Ցուցարարների հետ հանդիպել է Քոբուլեթիի քաղաքապետ Միրիան Կատամաձեն: Ինչպես հայտաարարել է Կատամաձեն, խնդրի լուծման գործում ներգրավված են ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական իշխանությունները, և արդյունքը, ենթադրաբար, հայտնի կդառնա առաջիկա օրերին: Ըստ նրա, դրան զուգահեռ բանակցություններ են տարվում բանկային ոլորտի հետ:

Մասնակիցները հայտարարում են, որ չեն հավատում քաղաքապետի խոստումներին, որին արդեն մի քանի անգամ հանդիպել են, բայց նրա կողմից գործնական քայլեր չեն տեսել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները